Համո Սահյան, Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Անծանոթ բառեր

Աշնանամուտ-Աշնան սկիզբը

հուր-հրդեհ

սարսուռ-դողդողանք

Design a site like this with WordPress.com
Get started