Մարմնի կշիռ

Կրկնել․ նախորդ թեման

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է։

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված։

Մարմնի կշիռը ուղղված է դեպի երկիր։ Այն կիրառված է, երբ մարմինը կախոցից կախում ենք կամ հորիզոնական հենարանի վրա դնում ենք։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P = m․g

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը մարմնին ձգում է, և մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախոցի վրա ծանրության ուժի հետևանքով։
Ծանրության ուժը հաստատուն է, իսկ մարմնի կշիռը փոխվում է մարմնի զանգվածից կախված։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները։

Մարմնի կշիռը վեկտորական մեծություն է, զանգվածը՝ սկալյար։
Մարմնի կշիռը չափում ենք նյուտոնով, իսկ զանգվածը՝ գրամով, միլիգրամով, կիլոգրամով և այլ զանգվածի չափման միավորներով։

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

օրինակ քանոնի ճkվելը, կամ զսպանակի ձգելը:

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Առանձնական է կոչվում այն դեֆորմացիան, երբ մարմնի ձևափոխվելուց հետո, մարմինը հետ է գալիս իր դիրքին, պլաստիկը՝ երբ հետ չի գալիս: Օրինակ՝ զսպանակի ձգելը և քանոնի ջարդվելը:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմիններ կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպես է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից

Որքան մեծ է մարմնի զանգվածը, այդքան մեծ է ծանրության ուժը։

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առաձգականության ուժ են անվանում այն ուժը, երբ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ: Նրա մոդուլի ուղղությունը միշտ հակառակ է ուղղված մարմնի դեֆորմացիային:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական  դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դասարանում քննարկվող հարցեր․1․Ի՞նչ է բնությունը։2․Ի՞նչ է բնության երևույթը։3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։5․Բերել ֆիզիկական երևույթների օչինակներ։6․Թվարկել ֆիզիկական երևոյթների տեսակները։7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։9․Ի՞նչ է մատերիան։10․Ո՞րն  էֆիզիկայի հիմնական խնդիրը։Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։Նյութը դրեք բլոգներում հղումը ուղարկեք ինձ `g.mkhitaryan@mskh.am 

Design a site like this with WordPress.com
Get started