Նյութերի և էներգիայի փոխանակություն

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
Բուսական օրգանիզմներում լույսի ազդեցությամբ ջրից և ածխաթթու գազից (լուսասինթեզի արդյունքում) առաջանում են օրգանական նյութեր շաքարներ:
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:
Սառնարյուն են ձկները, երկկենցաղները, սողունները։

Մայրենի

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝
ականակիր-ական կրող
այգեբաց-Խաղողի վազերը բացելը
անուշ-դուրեկան
աշտարակ-բարձր ու նեղ կառույց
բրթել-հրել
կիրթ-կրթված
թափող-մարդ որը թափում է
կտրիչ-սուր
ներկել-նկարել
հրապարակել-հայտարարել 
շեղջ-դեզ
սկահակ-սուտ
տարագրություն-օտարություն

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.

ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ

բ. խուճուճ, նկարազարդոսկեհուր, հավասար, դեղնակարմիրձվաձևկիսաեփ, դժբախտ, երիտասարդական

գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժեռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.

ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերականդժվարդժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար

բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի

գ. բարի, մթին, պակաս, լավագույնանգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար

դ. վարակիչօգտակարվարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Լույս, ջերմություն, օդ, սնունդ:

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը:

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

Մայրենի

Համացանցից օգտվելով` գրի՛ր, թե ինչ է տերմինը (եզրույթը), և ինչի համար է այն:

բառ կամ բառակապակցություն, որ արտահայտում է գիտության, տեխնիկայի, մշակույթի, հասարակական կյանքի որևէ բնագավառի մեկ հասկացություն։
Ընտանիքիդ անդամներից որևէ մեկից հարցրո՛ւ իր մասնագիտության հետ կապված տերմինների մասին և գրավոր ներկայացրո՛ւ դրանք (առնվազն 7-10 տերմին):

Դեբետ, կրեդիտ, հաշվապահական հաշվեկշիռ, դրամական հոսքեր, ներդրում, կանոնադրական կապիտալ, ակտիվներ, պասիվներ, նյութական ակտիվներ, քաղվածք։

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.

1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:

2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:

2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:

3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Աշխատանքով ստեղծված առարկա՝ ունեցվածք, արդյունք:

4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` H2O, մնացորդային աղերը, ազոտ (N) պարունակող թունավոր նյութերը և այլն: Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Լույս, ջերմություն, օդ, սնունդ:

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը:

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

Մայրենի

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը` դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով` բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքանչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց-կամաց բոլորը սկսեցին տեղաշարժվել կենտրոն:
— Կանգնե՛ք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

  • Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունները

    հանձնարարականով-հանձնարարություն
    պատվիրան-Կրոնա-բարոյական պատվեր
    բարեպաշտ-հավատացյալ
    հատուցում-փոխատրություն
    ձեռնարկել-կազմակերպել
    ապաշխարել-մեղքեր ընդունել
    անարատ-մաքուր
  • Բլոգում գրի՛ր մտքերդ պատմվածքի մասին:

    Ամբողջ աշխարհում շատ քիչ մարդիկ կան ովքեր պահպանում են աստծո բոլոր պատվիրաները։ Ամեն մի չար մարդ կարող է դառնալ բարի, եթե նա սկսի պահպանել բոլոր պատվիրաները։ Յուրաքանչուր հարյուրից մեկը պահպանում է պատվիրաները։
  • Համացանցից օգտվելով` գրի՛ր, թե ինչ է տերմինը (եզրույթը), և ինչի համար է այն:

    Բառ կամ բառակապակցություն, որ արտահայտում է գիտության, տեխնիկայի, մշակույթի, հասարակական կյանքի որևէ բնագավառի մեկ հասկացություն։

Մայրենի

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել, մասնատել, պառակտել
վհատվել, հուսալքվել, հուսահատվել
վատաբանել, փնովել, պախարակել
հանգցնել, շիջել, մարել
պղծել, ապականել, արատավորել

2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

կեսօր, միջօրե
հանդարտություն, խաղաղություն
այգաբաց, արշալույս
կատար, գագաթ
հավիտենություն, հավերժություն

3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

եդեմային, դժոխային
քնքուշ, բիրտ
ազնիվ, նենգ
փոթորկուն, հանդարտ
ողորկ, խորդուբորդ

4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

անոց-հիվանդանոց, հյուրանոց, արվեստանոց, ծիրանանոց
արան-կտակարան, աղոթարան, ելարան
ոց-գոգնոց, ջերմոց, արգելոց, գերեզմանոց, դարբնոց, դպրոց
ստան-այգեստան, ծառաստան
ուտ-ծառուտ, ավազուտ, ճահճուտ
անք-աշխատանք

5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

լույս-լուսաբաց-լուսաստղ
հաց-հացահատիկ-հացաման
որս-որսաշուն-ձկնորս
երգ-երգահան-երգարվեստ
արյուն-արնաքամ-զտարյուն
արվեստ-արվեստագետ-պարարվեստ
աստղ-աստղագետ-գիսաստղ
օգուտ-օգտատեր-հանրօգուտ

English

Page 18 A

The two men are triathletes. They love sports and the take part in marathons and triathlons.

Page 18 B
Read the article and listen. Answer the questions.

1. How does Rick talk to people?
He uses a computer.
2. What do people do in a trathlon?
In the triathlon, people swim four kilometres, cycle 180 kilometres and then run a marathon, 42 kilometres.
3. How does Dick help Rick in a triathlon event?
In the running, Dick pushes him in his wheelchair. In the swimming, Rick lies in a small boat and Dick swimes and pulls him. And in the cycling, Rick sits in a special seat on the front of Dick’s bike.
4. What name do Rick and Dick have when they do a triathlon?
Team Hoyt.
5. How long do they take to finish a triathlon?
14-15 Hours.
6. Dick says: ”We think that we always win”. Why does he say that, do you think?
I think that they are very brave and participation is more important than win.

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Design a site like this with WordPress.com
Get started