Մաթեմատիկա

1) Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ նրանց արտադրյալը լինի բացասական թիվ, իսկ ցանկացած երկու հարևան թվերի արտադրյալը` դրական:

-1x(-1)x(-1)= -1

-1x(-1)= 1

-1x(-1)= 1

2) Գտե՛ք , թե ինչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) | 4 | = 4

գ) | 0 | = 0

ե) 6 · | 2 | – 2 = 10

բ) 2 · | 4 | = 8

դ) – | 1 | = –1

զ) 8 · | 0 | = 0

3) Երկու թվերի արտադրյալը բացասական թիվ է։ Ի՞նչ նշան կարող են ունենալ արտադրիչները

-և+

+և-

4) Կոնգո գետն ունի 4320 կմ երկարություն։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը 1 ։ 25000000 մասշտաբով գծված քարտեզում։

4320կմ=432000000 սմ

432000000:25000000=17.28 սմ

5) Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ առաջին երկու թվերի ար տադրյալը լինի բացասական թիվ, իսկ բոլոր երեքի արտադրյալը հավասար լինի զրոյի:

+8x(-1)x0=0

+8x(-1)=-8

6) Մի թիվ –1-ից մեծ է։ Պարտադի՞ր է, որ այն դրական թիվ լինի։

ԱՅՈ

7) Մի քաղաքից մյուսը միաժամանակ ուղևորվեցին երկու մեքե նաներ. առաջինի արագությունը 85 կմ/ժ էր, երկրորդինը՝ 70 կմ/ժ։Երբ առաջին մեքենան տեղ հասավ, երկրորդին մնում էր անցնելու 30 կմ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։

85-70=15 կմ/ժ

30:15=2 ժամ

85×2=170

8)* Թոռնիկն այնքան ամսական է, քանի տարեկան որ պապն է։ Պապն ու թոռնիկը միասին 91 տարեկան են։ քանի՞ տարեկան էպապը, քանի՞ տարեկան՝ թոռնիկը:

Պապիկ-48

թոռ-3

Մայրենի

Վարժություն 8։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար…., բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., լաջվար…., զվար…., լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի, հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար…., որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ, շքեր…., Վար….գես, վր….ովել, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ, ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել, ըն….արմանալ։ 

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պադգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ(խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընուդնակ, ընդունել, ընդարմանալ։

Վարժություն 9։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Ար….ակուրդ, ասացվա….ք, ընդար….ակ, ատաղ….ագործ, գլուխկոն….ի, համար….ակ, բար…., բար….ել, թխվա….ք, բար….ր, խ….կել, առան….ք, դաղ…., դար…., կ….կտուր, դեղ…., դեղ….անիկ, հանդիպակա…., դեր….ակ, դեր….ան, խուր…., ձվա….եղ, հանդեր…., հինավուր…., լպր….ուն, հար….ակվել, համբար….վել, Համբար….ում, փայ….աղ, որ…., վար…., ուր…., փոր…., որ….ւալ, օ…., օ….իք։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ,  օձ, օձիք։

English

Page 35 A
Look the examples. And complete the table
There are shops.
Are there any shops?
Yes, there is.
Yes, there are.
No, there aren’t.

Page 35 B
Complete the sentences.
3. There is not a model of me in Madame Tussauds.
4. There are some delicious drinks at the Hard Rock Cafe.
5. There is a good cafe in the Tate Modern.
6. There aren’t a lot of people in Covent Garden today.
7. There aren’t any seats in the cafe at the moment.

Page 36 A
Write the names of the places under the pictures.
1-library
2-railway station
3-newsagent
4-supermarket
5-chemist
6-bank
7-bookshop
8-park
9-post office

Page 36 B
Work with the partner.
A. Is there a zoo in your town?
B. Yes, there is
A. Are there elephants, monkeys, lions?
B. Yes, there are.

Page 36 C
Where do you do these things?
2. You send a parcel with post office.
3. You catch a train on station.
4. You buy stamps from post office.
5. You change money in exchange.
6. You buy a milk from supermarket.
7. You play football in the yard.
8. You buy a magazine from newspaper stand or bookstore.

Page 36 B
2. Buy stamps here.
3. Watch this film, it’s great.
4. Listen to your teacher.
5. Pay for travel cards here.
6. Sit down, please

Մայրենի

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ 
    • Գա….րիել, ս….րթնել, ս….րդել, դար….աս, դար….ին, շամ….ուր, եր…., ի….րև, խա….ել, խարխա….ել, Հակո…., համ….երել, ջրար….ի, համ….ույր, փր….ուր, հա….ճեպ, հա….շտակել, հար….ել, նուր…., շա….աթ, որ…., Սերո…., ա….շել, սուր…., սր….ել, հղ….անալ, ուր….աթ, Քերո…., թ….րտալ, աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ող….։ 

Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոփ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
    • Ան….ամ, ավա…., կողպե…., գո…., եր…., զու….ել, թա….ավոր, վարա….ել, թար….մանել, կարա…., կար…., հա….նել, հան….ափոր, հո….նել, հո….ի, հո….նակի, ձա…., ձի…., տարեր…., ճի…., ճրա…., մարա…., մար….արե, մար….արիտ, փեղ…., տրտմաշու…., փող…., նորո….ել, շո…., ո….ի, բազրի…., պատարա…., պար….և, սու…., արտասու…., փա….ցնել, թա….ցնել, ուրա…., օ….նել, Օ….սեն, վարուցան…., քսու…., օ….ուտ։

Անկամ, ավագ, կողպեք, գոգ, երկ, զուգել, թագավոր, վարակել,թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ., ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղք, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թագցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

Մայրենի

Մոխրոտը Գրիմ եղբայրների հեքիաթում

Մոխրոտը Գրիմ եղբայրների հեքիաթում շատ խեղճ էր։ Նա նաև ստիպված անում էր ինչ նրան ասում էին և այթքանից հետո նրանք ասում են գնա մոխիրի վրա քնի։ Հանմաձայնվեք ինձ հետ անարթար է։ Բայց մողրոտը գտավ ճանապարհ ոնց գնալ պարահանդես և գնաց հետո Թագավորի որթին սիրահարվեց մոխրոտի վրա։ Եվ հետո նրանց ամուսնացան։

Մայրենի

Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

Նկարված շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարեմ, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղեմ ծառի տակ ու գնամ, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ շահել, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ շահ ծառաները մտան: (Շահ, շահել)

Բժիշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)

Մոխրոտիկ

Ժամանակով մի մարդ էր ապրում: Կինը մահացել էր, մնացել էին ինքն ու աղջիկը: Շուտով նա երկրորդ անգամ ամուսնացավ մի շատ գոռոզ ու դաժան կնոջ հետ: Կինը այրի էր և առաջին ամուսնուց 2 աղջիկ էլ ինքն ուներ:

Աղջիկներն էլ իրենց մոր նման չար ու կռվարար էին:

Հենց առաջին օրվանից խորթ մայրը իրեն ցույց տվեց. նա վատ էր հագցնում հոր աղջկան, վատ էր կերակրում, բայց ամենածանր աշխատանքներն էր անել տալիս: Սա էր ավլում հատակը, լվանում ամանները, լվացք անում: Քնում էր տանիքում, հատակին փռված ծղոտի վրա, իսկ քույրերը՝ տաք, լուսավոր սենյակներում, փափուկ մետաքսե անկողիններում: Գործը վերջացնելուց հետո խեղճ աղջիկը նստում էր բուխարիկի մոտ, մոխրով լի արկղի վրա: Դրա համար էլ խորթ մայրն ու քույրերը նրան Մոխրոտիկ էին ասում: Մոխրոտիկը համբերությամբ տանում էր բոլոր վիրավորանքները ու երբեք չէր բողոքում հորը: Միևնույն է, հայրը ոչինչ չէր անելու, որովհետև վախենում էր կռվարար կնոջից:

Մի անգամ արքայորդին պարահանդես սարքեց ու հրավիրեց բոլոր հարուստ մարդկանց: Մոխրոտիկի քույրերն էլ հրավեր ստացան: Նրանք շատ ուրախացան ու սկսեցին պատրաստվել պարահանդեսի: Մոխրոտիկի գործն ավելի շատացավ, ստիպված էր առավոտից երեկո լվանալ ու արդուկել քույրերի հագուստները: Այդ օրերին խոսքն ու զրույցը հենց միայն պարահանդեսի մասին էր: Քույրերն ամբողջ օրը պտտվում էին հայելու առաջ, փորձում հագուստները:

— Ես, — ասաց ավագ քույրը, — պարահանդեսի կգնամ ժանյակազարդ կարմիր թավշյա զգեստով:

— Իսկ ես, — ասաց կրտսերը, — սև մետաքսե զգեստ կհագնեմ` ոսկեգույն ծաղիկներով ու ադամանդե մանյակով:

Քույրերը կանչեցին Մոխրոտիկին ու խորհուրդ հարցրին, թե ինչպես լավ հագնվեն: Մոխրոտիկը խորհուրդներ տվեց, նույնիսկ խոստացավ սանրել նրանց մազերը, որին նրանք հաճույքով համաձայնեցին: Երբ Մոխրոտը սանրում էի քույրերի մազերը, նրանք ասում էին.

— Մոխրոտիկ, դու էլ կուզեի՞ր պարահանդես գալ.

— Ախ, քույրիկներ, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, ես ի՞նչ պարահանդեսի բան եմ:

Վերջապես քույրերը կառք նստեցին ու գնացին: Մոխրոտը երկար նայեց նրանց ետևից, հետո սկսեց լաց լինել: Այդ ժամանակ եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր:

— Դո՞ւ էլ կուզեիր գնալ պարահանդեսի, — հարցրեց կախարդը:

— Շատ կուզեի,- պատասխանեց Մոխրոտիկը:

— Լավ,- ասաց կախարդը: — Եթե խելոք լինես, ես հաճույքով կկատարեմ քո ցանկությունը: Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

— Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

— Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

— Շատ ուրախ եմ, — պատասխանեց Մոխրոտիկը, — բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

— Եթե թեկուզ մի րոպե ավելի մնաս, քո կառքն էլի դդում կդառնա, ձիերդ՝ մկներ, սպասավորներդ՝ մողեսներ, կառապանդ՝ առնետ, իսկ հագուստդ՝ մաշված ու կեղտոտ, ինչպես առաջ: Մոխրոտիկը խոստացավ վերադառնալ կեսգիշերից առաջ, և ուրախությունից խենթացած գնաց:

Երբ Մոխրոտիկը պալատ մտավ, քար լռություն տիրեց: Հյուրերը դադարեցին պարել, երաժիշտները դադարեցին նվագել, բոլորը նայում էին անծանոթ գեղեցկուհուն: Չորս կողմից լսվում էր միայն.

— Ա՛խ, որքա՜ն գեղեցիկ է: Ախ, ինչ սլացի՜կ է:

Կանայք բոլորն ուշադրությամբ նրա սանրվածքն էին զննում, նրա զգեստը: Արքայորդին Մոխրոտին նստեցրեց իր կողքին: Երբ պարերը վերսկսվեցին, նրան հրավիրեց պարելու: Մոխրոտիկն այնպես լավ էր պարում, որ հյուրերն ավելի զարմացան ու զմայլվեցին նրանով: Պարեցին հետո, հիանալի սեղան բացեցին, բայց արքայորդին ոչ մի բանի չդիպավ, նա նայում էր անծանոթ գեղեցկուհուն, միայն նրա մասին մտածում:

Իսկ Մոխրոտը նստեց քույրերի մոտ ու շատ սիրալիր զրուցեց նրանց հետ, նույնիսկ նարինջ ու խնձոր հյուրասիրեց նրանց, որ մատուցել էր նրան արքայորդին: Հանկարծ Մոխրոտիկը լսեց ժամացույցի զարկը՝ տասներկուսին քառորդ էր պակաս: Նա գլուխ տվեց բոլոր հյուրերին և շտապ դուրս փախավ: Վերադառնալով տուն, Մոխրոտիկը շնորհակալություն հայտնեց կախարդին և ասաց, թե վաղն էլ կուզեր գնալ: Երբ նա կախարդին պատմում էր պարահանդեսում իր տեսածի մասին, քույրերը վերադարձան: Մոխրոտիկը վազեց դուռը բանալու:

— Ի՜նչ ուշ վերադարձաք,- ասաց նա հորանջելով, իբր նոր է արթնացել:

— Եթե դու լինեիր այդ հրաշալի պարահանդեսում, — ասաց կրտսեր քույրը,- կտեսնեիր, թե ինչ հետաքրքիր էր:

Պարահանդես եկավ մի այնպիսի գեղեցիկ արքայադուստր, որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել: Նա շատ բարի էր ու ինձ հրաշալի նարինջ հյուրասիրեց:

Մոխրոտը գոհ էր քույրերի գովեստից: Նա հարցրեց արքայադստեր անունը, բայց քույրերն ասացին, որ ոք չգիտե:

— Երիտասարդ արքայորդին,- ավելացրին քույրերը, ասաց թե աշխարհում էլ ոչինչ չի ցանկանա, միայն թե իմանա՝ ով է այդ արքայադուստրը:

Մոխրոտիկը ժպտաց ու ասաց.

— Ախ, ի՜նչ բախտավոր եք, քույրիկներ: Չ՞ի կարելի ես էլ տեսնեմ գեղեցկուհի արքայադստերը: Սիրելի քույրիկ, տվեք ձեր դեղին զգեստը, որ հագնում եք տանը: Ես նրանով կգամ պարահանդես:

— Չէ մի՜, — բարկացավ քույրը: — Քեզ պես կեղտոտը հագնի՞ իմ հագուստը: Գժվել եմ, ինչ է:

Մոխրոտիկը չվիրավորվեց մերժումից: Գիտեր, որ կախարդից այնպիսի զգեստ կստանա, որ քույրերը երազում էլ չեն տեսել: Հաջորդ օրը քույրերը էլի գնացին պարահանդես, Մոխրոտիկն էլ գնաց: Այս անգամ ավելի շքեղ էր հագնված:

Արքայորդին չէր հեռանում նրա մոտից, ամբողջ ժամանակ միայն նրա հետ էր խոսում: Մոխրոտիկը ուրախանում էր, պարում ու բոլորովին մոռացել էր կախարդի պատվերը: Նրան թվում էր թե տասնմեկն էլ չկար, երբ ժամացույցն ավետեց կեսգիշեր: Լսելով ժամացույցի զարկերը, նա վեր կացավ ու շտապ փախավ: Վազելիս Մոխրոտիկի բյուրեղապակյա կոշիկներից մեկը դուրս եկավ ոտքից: Արքայորդին վերցրեց կոշիկն ու վազեց նրա ետևից: Նա հասավ դարբասին ու հարցրեց դռնապաններին, թե չտեսան արքայադստերը: Դռնապաններն ասացին, թե տեսել են միայն վատ հագնված մի խեղճ աղջկա, որ ավելի շատ մուրացիկի էր նման, քան արքայադստեր:

Արքայորդին տխուր վերադարձավ պալատ, մտածելով, թե ինչպես գտնի անհետացած արքայադստերը: Իսկ

Մոխրոտը շնչակտուր վազեց տուն, առանց կառքի ու առանց սպասավորների, իր հին ու կեղտոտ զգեստը հագին:

Նրա բոլոր զարդարանքներից միայն բյուրեղապակյա մի կոշիկն էր մնացել ձեռքին: Երբ քույրերը վերադարձան տուն, Մոխրոտիկը հարցրեց, լա՞վ ուրախացան պարահանդեսում, և անծանոթ գեղեցկուհին եկե՞լ էր արդյոք:

Քույրերն ասացին, որ գեղեցկուհին եկել էր, բայց կեսգիշերին շտապ փախավ, որտքից գցելով բյուրեղապակյա կոշիկներից մեկը, որի նման գեղեցիկ կոշիկ չկա աշխարհում:

— Երիտասարդ արքայորդին վերցրեց այդ կոշիկը և ամբողջ ժամանակ դրան էր նայում: Երևի սիրահարվել է այդ գեղեցկուհուն: Քույրերը չէին սխալվում:

Արքայորդին իրոք սիրահարվել էր անծանոթ գեղեցկուհուն: Մի քանի օր անց նա հրամայեց իր մունետիկներին փողհարել, որ ամուսնանում է այն աղջկա հետ, ում ոտքին հարմար կլինի բյուրեղապակյա կոշիկը: Պալատականները շրջում էին քաղաքում և կոշիկը փորձում բոլոր աղջիկների ոտքին: Մոխրոտիկի քույրերին էլ այցելեցին: Նրանք փորձեցին ոտքը մի կերպ մտցնել կոշիկի մեջ, բայց երկուսի ոտքերն էլ մեծ էին: Մոխրոտիկն էլ էր այդ սենյակում:

— Տվեք ես էլ փորձեմ կոշիկը, — հանկարծ ասաց նա:

Քույրերը ծիծաղեցին նրա վրա: Բայց պալատականը Մոխրոտիկին նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին: Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի մեջ: Քույրերը շատ զարմացան: Բայց շվարած մնացին, երբ Մոխրոտիկը գրպանից հանեց մյուս կոշիկը և այն էլ մյուս ոտքին հագավ: Այդ պահին հայտնվեց կախարդը: Նա իր փայտիկի ծայրը կպցրեց Մոխրոտիկի զգեստին ու դարձրեց շքեղ հագուստ: Քույրերը հասկացան, որ պարահանդես եկած գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել: Նրանք Մոխրոտիկի ոտքն ընկան, սկսեցին աղերսել, որ ների բոլոր վիրավորանքները, որ համբերությամբ տարել է … Մոխրոտիկը բարձրացրեց նրանց և ասաց, որ բոլորովին չի բարկանում…

Հետո նրան տարան պալատ: Հաջորդ օրը արքայորդին ամուսնացավ Մոխրոտիկի հետ և ուրախ ու շքեղ հարսանիք արեց:

Մաթեմատիկա

1) Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) < 0

բ) ( –9 ) · ( +1 ) · ( +8 ) < 0

գ) ( –2 ) · ( –3 ) · ( +4 ) < 5

դ) ( –9 ) · ( –7 ) < ( +7 ) · ( +9 )

2) Հաշվե՛ք.

ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |=19

բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |=60

գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |=6

դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |=0

ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |=4

զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|=6

3) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`

ա) 5 %-ը=4

բ) 75 %-ը=60

գ) 30 %-ը=24

դ) 110 %-ը=88

4) Ճի՞շտ է արդյոք, որ երկու բացասական թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։

Այո

5) Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը, որում երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ երկրորդը՝ 120000 դրամ։

Առաջին-56

Երկրորդ-40

6) Գտե՛ք այն թիվը, որի`

 ա) 3 %-ը հավասար է 60-ի 2000

 բ) 17 %-ը հավասար է 340-ի 2000

գ) 20 %-ը հավասար է 53-ի 265

դ) 2 %-ը հավասար է 37-ի 1085

Design a site like this with WordPress.com
Get started