Մայրենի

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

թախիծ-տխրություն

ճահճուտ-ճահճոտ տեղ

գանգատ-բողոք

տրտունջ-դժգոհություն

Կազմել առաջադրանքներ

1. Մեկ նախադասությամբ գրիր ինչի՞ մասին է բանաստեղծությունը։

Այս բանստեղծությունը աշխարհի սիրո մասին է։

2. Վերնագրիր բանաստեղծությունը։

Աշխարհային սեր

3. Տեքստից առանձնացնել բայերը, գոյականները։

Գոյականներ-Աշխարհ, ճահճուտ, թախիծ, գանգատ, տրտունջ, գինի

Բայեր- չիմանալ, խմել, սիրել, հիյանալ, ուզել, չսուզվել, ուզել

4. Մեկնաբանիր բանաստեղծության այս տողը

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի․

Նա նկատի ունի, որ մեր հոգու տխրությունը հրճվանքի պետք է վերածենք, որ չճահճոտվենք ։

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Նա նկատի ունի, որ եթե ուզում եմ չսուզվեմ ճահիճը պետք է․․․

5. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Ես այս տողերը ես հասկանում եմ այսպես եթե մենք սիրենք աշխարհին այնքան մաքուր և գեղեցիկ կլինի մոլորակը։

6. Ինքդ շարունակիր

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս․․․

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս այդքան մաքուր և գողեցիկ կլինի։ Ամեն տեղ բարին կլինև և մարդիկ առողջ կլինեն։

Design a site like this with WordPress.com
Get started